
«Չեմ բացառում, որ կմարզեմ «Մանչեսթեր Սիթին» ևս 10 տարի». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ապագան ակումբում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ ժամանակները «Մանչեսթեր Սիթին» կսկսի բանակցությունները Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
««Մանչեսթեր Սիթին» շատ ավելի մեծ ակումբ է, քան շատերը ենթադրում են: Այն չունի պատմություններ՝ տիտղոսների նվաճման հետ կապված, բայց կա հսկայական ցանկություն դրանք հաղթելու համար: Չեմ բացառում, որ կմարզեմ «Մանչեսթեր Սիթին» ևս 10 տարի: Իհարե, դա կախված կլինի ակումբի և իմ ընտանիքի ցանկությունից: Առանց իմ հարազատների՝ ես ոչ մի տեղ չեմ գնա»,- հայտարարել է Գվարդիոլան DirecTV Sport-ի եթերում:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը