
«Մենք պետք է վերադարձնենք երկրպագուների վստահությունը». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն «Ուոտֆորդի» նկատմամբ: ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ուոտֆորդին»:
Ըստ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերի՝ տվյալ հաղթանակը շատ կարևոր էր՝ ինչպես իր ֆուտբոլիստների, այնպես էլ՝ երկրպագուների համար:
««Ուոտֆորդը» լավ տեսք ուներ առաջին խաղակեսում, բայց մենք արդյունքում վստահ հաղթանակ տարանք:
Մենք անհաջող ժամանակահատված ենք անցկացրել, և մեր երկրպագուների համար նույնքան դժվար էր ընդունել վատ արդյունքները, ինչպես և մեր: Հիմա մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի վերադարձնենք երկրպագուների վստահությունը և լավ արդյունքների հասնենք: Մեզ պետք է միասին լինել»,- ասել է Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը