Յուլյա Սամոյլովան Եվրատեսիլ-2018-ում հանդես կգա I Won՚t Break երգով
Երգչուհի Յուլյա Սամոյլովան Եվրատեսիլ-2018-ում հանդես կգա I Won՚t Break երգով, կոմպոզիցիայի շնորհանդեսը կայացել է Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» ծրագրի եթերում։
Մարտի 11-ին Առաջին ալիքը հաստատել է, որ Սամոյլովան կներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլ- 2018-ում, որը տեղի կունենա մայիսի 8-ից մինչեւ 12-ը Լիսաբոնում: «Եվրատեսիլն այն է, ինչ մենք երազում էինք ամբողջ ընտանիքով: Հրաշալի է, որ երազանքները կատարվում են ( … ) Այս երգը ճիշտ իմ մասին է: Դրանում ես ինձ իսկական եմ զգում»,- ասել է Սամոյլովան Առաջին ալիքի եթերում:
Սամոյլովայի նոր երգի վրա աշխատել են Լեոնիդ Գուտկինը, Նետտա Նիմրոդին եւ Արիե Բուրշտեյնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: