
Կախված դի է հայտնաբերվել Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկում

Այսօր՝ ժամը 10:38-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 100 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին: