
«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Անտոնի Մարսիալին, որպեսզի ամռանը գնի Կրիշտիանու Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառել Անտոնի Մարսիալին, որպեսզի ազատ գումար ունենա Կրիշտիանու Ռոնալդուին ակումբ վերադարձնելու համար:
Սպասվում է, որ Ժոզե Մոուրինիոն մեծ գումարներ կծախսի ամռանը, որպեսզի հասնի «Մանչեսթեր Սիթիին» և ձեռք կբերի պորտուգալացուն 179 մլն եվրոյով:
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, Մարսիալը չի մտնում մարզչի պլանների մեջ. Ջեսսի Լինգարդը, Մարկուս Ռեշֆորդը, Խուան Մատան և Ալեքսիս Սանչեսը հանդիսանում են ավելի նախընտրելի տարբերակներ Ժոզեի համար:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Անտոնիոն դարձել է 9 գոլի և 5 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Մարսիալի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը