
Վիրահատությունից հետո Նեյմարը չի ուզում վերադառնալ Փարիզ

Եվ խնդրում է հորը բանակցություններ սկսել «Ռեալի» հետ:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով վերականգնվում է վիրահատությունից հետո, չի ուզում այլևս խաղալ ֆրանսիական ակումբի կազմում:
Բրազիլացին հաղորդել է իր շրջապատին, որ ՊՍԺ տեղափոխվելը սխալ էր և իր որոշումը վերջնական է: Ինչպես հաղորդում է ABC-ն, այսպիսի կոշտ դիրքորոշման համար կա 4 պատճառ: Նախ՝ Նեյմար հետ կոնֆլիկտում ՊՍԺ-ի երկրպագուները աջակցեցին Կավանիին և հաճախ սուլում են բրազիլացու հասցեին: Երկրորդ՝ խաղացողները նույնպես կանգնեցին ուրուգվայցի հարձակվողի կողքին: Երրորդ՝ Նեյմարին հարմար չէ Լիգա 1-ի ցածր մակարդակը: Չորրորդ՝ «Ռեալում» ավելի շատ են «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը:
ՊՍԺ տեղափոխվելու գլխավոր պատճառներից մեկը համարվում է Մեսսիի ստվերից դուրս գալու և «Ոսկե գնդակ» ստանալու Նեյմարի ցանկությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը