
«Որոշ քննադատներ չկարողացան լուծել պրոբլեմները, երբ մարզիչ էին». Ժոզե Մոուրինիոն՝ Գարի Նևիլին

Պորտուգալացին նորից պատրաստ է նվաստացնել:
Գարի Նևիլը «Քրիսթալ Փելեսի» հետ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» անվանել է Ժոզե Մոուրինիոյի կարիերայի ամենաանարդյունավետ թիմը: «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսն էլ քննադատել է Պոլ Պոգբային:
Յուրահատուկի պատասխանը իրեն սպասեցնել չտվեց:
«Որոշ տղաներ, որոնք կարծիք են հայտնվում, չկարողացան լուծել իրենց սեփական պրոբլեմները, երբ մարզիչ էին: Նրանք կիսվում են իրենց մտքերով, կարծես թե գիտեն ելքը բոլոր պրոբլեմներից, բայց դա այդպես չէ:
Հիմա նրանք կարող են արտահայտվել յուրաքանչյուր թեմայի մասին: Երբեմն ես կարդում, կամ լսում եմ նրանց խոսքերը, երբեմն՝ ոչ: Այս շաբաթ ես ավելի շատ զբաղված էի Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի խաղեր հաճելի դիտումով և սեփական խաղին նախապատրաստվելով, քան ուրիշի կարծիքները լսելով»,- ասել է Մոուրինիոն Daily Mail-ին:
2015-16թթ. մրցաշրջանում Գարի Նևիլը 4 ամիս աշխատեց «Վալենսիայում» և հեռացվեց թիմից:
Սունեսը 2006թ. «Նյուքասլից» հեռացվելուց հետո այլևս ոչ մի թիմ մարզել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը