
ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին 400 մլն եվրոյով

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մի քանի շաբաթ առաջ եղել են Փարիզում, որտեղ քննարկել են Նեյմարի հնարավոր տրանսֆերը: Նեյմարը Մադրիդի «Ռեալի» հաջորդ տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է, և «սերուցքայիններն» արդեն գիտեն ֆուտբոլիստի գինը:
Ինչպես հաղորդում է AS-ը, ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին մտադիր չէ բաժանվել Նեյմարից, սակայն 400 մլն եվրոյի չափով առաջարկը կարող է փոխել նրա կարծիքը:
Փարիզում կայացած հանդիպման ժամանակ «Ռեալի» ներկայացուցիչները հասկացրել են խաղացողի հորը, որ իրենք շատ են հետաքրքրված Նեյմարի ձեռքբերմամբ և պատրաստ են վճարել պահանջվող գումարը:
Նախօրեի մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Նեյմարը զղջացել է ՊՍԺ տեղափոխվելու համար և ուզում է վերադառնալ «Բարսելոնա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը