Բաժիններ՝

BBC-ն ֆիլմ կնկարահանի անգլիացի ֆանտաստ գրող Թերի Փրաթչեթի ստեղծագործությունների մոտիվներով

BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան հայտարարել է վեցսերիանոց ֆիլմի նկարահանումների մասին, որը հիմնված կլինի անգլիացի ֆանտաստ գրող Թերի Փրաթչեթի «Տափակ աշխարհ» (Discworld, 1983-2015) ստեղծագործությունների շարքի վրա:

Այս մասին ասված է մարտի 1-ին Deadline պորտալում հրապարակված հոդվածում: Սերիալը հեռուստաԷկրաններ կբարձրանա 2019 թվականին: Նկարահանումները տեղի կունենան Լոնդոնում, Օքսֆորդշիրի կոմսությունում եւ Հարավային Աֆրիկայում:

Ինչպես նշում է պորտալը, ֆիլմի պրոդյուսերությունը BBC-ի հետ մեկտեղ կստանձնի Narrativia ընկերությունը, որը 2012 թվականին հիմնել է գրողն ինքը: Թերի Փրաթչեթը ծնվել է 1948 վականի ապրիլի 28-ին Մեծ Բրիտանիայի հարավ – արեւելքի Բեկոնսֆիլդ քաղաքում:

Հեղինակի առաջին մեծ հաջողությունը դարձել է«Կախարդության գույնը» վեպը՝ առաջին գիրքը «Տափակ աշխարհ» շարքից: Գրողն ընդամենն ավելի քան 70 ստեղծագործություննների հեղինակ է եւ արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Փրաթչեթը վախճանվել է 2015 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս