Բաժիններ՝

«Մերժեցի «Չելսիին», որովհետև 28-29 տարեկանում դժվար է ինչ-որ բան փոխել». Ռաջա Նայինգոլան

Փողը բոլորի համար չէ, որ առաջին տեղում է: «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը բացատրել է, թե ինչու է հրաժարվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի» կամ այլ ակումբ տեղափոխվել:

«Սկսել ինչ-որ նոր բան, երբ դու արդեն 28 կամ 29 տարեկան ես, դժվար է: Նոր մշակույթ, կյանքի նոր ոճ. դա ինձ համար չէ: Ես գերադասում եմ մնալ այնտեղ, որտեղ ինձ լավ է: Եթե փողը լիներ միակ արժեքը, ես վաղուց արդեն շատ ակումբներ փոխած կլինեի և էականորեն կբարձրացնեի աշխատավարձս: Ես գնահատում եմ ընտանիքիս հարմարավետությունը»,- խոստովանել է ֆուտբոլիստը Sport Voetbal Magazine-ին տված հարցազրույցում:

«Տեսնո՞ւմ եմ արդյոք ինձ հետագայում «Ռոմայում»: Անխոս»,- ավելացրել է բելգիացին:
Բելգիացին հանդես է գալիս «Ռոմայի» կազմում 2014 թվականից: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո: Ռաջայի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2021թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս