
Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը դեռևս Նորվեգիան է

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր առաջ Նորվեգիայի և Գերմանիայի հավաքականները հավասար քանակով ոսկե մեդալներ ունեն:
Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է: Նրանք ունեն 13 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում 13 ոսկե մեդալով Գերմանիան է, որոնք ունեն նաև 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Եռյակի վերջում կրկին Կանադան է, որն ունի 11 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե մեդալ:
Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ավստրիան և Հարավային Կորեան:
Օլիմպիական խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: