Բաժիններ՝

«Ինձ զգում եմ և՛ հայաստանցի, և՛ հայ, և, ինչ-որ տեղ նաև սփյուռքահայ». Արմեն Սարգսյան

Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն իրեն զգում եմ և՛ հայաստանցի, և՛ հայ, և, ինչ-որ տեղ նաև սփյուռքահայ: Այդ մասին Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցին, թե օրենքի խախտում չէ՞ արդյոք, որ նա կարող է լինել նախագահի թեկնածու, այստեղ լեգիտիմության հարց կա՞, Արմեն Սարգսյանն արձագանքել է, թե հարցը կարելի է շարադրել այլ կերպ` արդյո՞ք սահմանադրությունը և օրենքները թույլ են տալիս, որ «իմ նման մեկը, ով իր կյանքի պատմությամբ կանգնած է ձեր առջև, լինի նախագահի թեկնածու»:

«Թե ով կարող է լինել հանրապետության նախագահի թեկնածու և ինչ ձևով են հաշվում 6 տարին, շատ հստակ գրված է օրենքում: Կառավարությունը և համապատասխան ծառայությունները կպատասխանեն այդ հարցին։ Հարցը պետք է ուղղել իրենց և ստանալ համապատասխան պատասխան: Ինձ համար շատ պարզ է. եթե պատասխանը այո է, և ես որոշեմ, որ պատրաստ եմ ծառայելու Հայաստանին` նախագահի պաշտոնում, ապա իմ պատասխանը կտամ», – ասել է Արմեն Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս