«Պատերազմ է լինելու, ու սաղ հարցերը լուծվելու են». Արկադի Կարապետյանը՝ ԼՂՀ խնդրի կարգավորման մասին
«Եթե մենք կարող ենք Ադրբեջանին 1 կամ 2 անգամ ոչնչացնենք, իրենք մեզ՝ 10 կամ 20, մեզ համար դա հերիք է, որ մի անգամ մենք կարողանանք նրանց ոչնչացնենք ու մենք դա կանենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
Նրա խոսքով՝ այն զենքը, որ ունի հիմա Ադրբեջանը, մերն է լինելու. «Տղաներից շատերն ասում էին, որ իրենք պատերազմ չեն գնալու, բայց ապրիլը ցույց տվեց, որ հենց այդպես ասողներն էին առաջինը գնում: Ապրիլը թեստավորում էր, որովհետև բոլոր հաշվարկներով՝ թե՛ ադրբեջանցիների, թե՛ ռուսների, թե՛ ամբողջ աշխարհի, մենք արդեն պատրաստ էինք պարտվելու, բայց իրականում այդպես չէր»:
Հարցին՝ Ձեր կարծիքով՝ Արցախյան հիմնահարցն ինչպե՞ս է հանգուցալուծվելու, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Պատերազմ է լինելու, ու սաղ հարցերը լուծվելու են: Մենք չենք որոշի պատերազմը, մենք ուղղակի պետք է կռվին պատրաստ լինենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: