Կոկորդի ցավ․ 2 բնական միջոց՝ այդ խնդրից ազատվելու համար

Կոկորդի ցավի հիմնական պատճառը վարակներն են, որոնք ձմռանն առավել հաճախ են անհանգստացնում։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս խնդրի դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները։

Խնձորի քացախ և մեղր։ Խնձորի քացախն իջեցնում է pH-ի մակարդակը և օգնում ազատվել կոկորդում գտնվող միկրոբներից, իսկ մեղրը հակաբակտերիալ ազդեցություն ունի։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ խնձորի քացախ՝ 10 մլ
  • կիտրոնի հյութ՝ 5 մլ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 15 գրամ
  • պղպեղ՝ ըստ ցանկության
  • 1 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

  • Ջուրը եռացրեք։
  • Ավելացրեք խնձորի քացախն ու կիտրոնի հյութը։
  • Ավելացրեք մեղրը, խառնեք այնքան, մինչև այն լուծվի ջրում։
  • Ըստ ցանկության՝ կարող եք պղպեղ ավելացնել։

Յուրաքանչյուր անգամ ուտելուց հետո խմեք 1 բաժակ։

Կիտրոն։ Կիտրոնը համարվում է բնական հակաբիոտիկ, որը պարունակում է նաև վիտամին C: Այս վիտամինն օգնում է վարակների դեմ պայքարում։

Բաղադրիչներ

  • 4 կիտրոն
  • 2 ճաշի գդալ մեղր՝ 30 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Կիտրոնը եռացրեք ջրի մեջ։
  • Քամեք հյութը, ավելացրեք մեղրը։
  • Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
  • Օրվա ընթացքում 2 անգամ ողողեք կոկորդը, մինչև ցավն անցնի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս