«Ինչ-որ մեկը գնահատե՞լ է, որ Վենգերը հաղթել է Անգլիայի վերջին 4 գավաթներից 3-ը». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արտահայտվել է Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդում կայանալիք «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղի նախօրեին:
«Չեմ կարծում, որ կգտնվի ևս մեկ ակումբ, որտեղ այդքան շատ խոսեին տիտղոսների մասին («Լիվերպուլի» վերջին տիտղոսը 2012 թվականին եղել է Լիգայի գավաթը): Հնարավոր է՝ միայն «Շալկեն»: Այնտեղ նույն իրավիճակն է, չնայած նրանք հաջողությունների սպասում են ավելի երկար ժամանակ: Անգլիայի գավաթը շանս է, հնարավորություն է, այն մեծ մրցաշար է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչքանով է այն կարևոր: Գիտեմ, որ Վենգերը հաղթել է վերջին 4 գավաթներից 3-ը, բայց ինչ-որ մեկը դա գնահատե՞լ է: Վստահ չեմ:
Էությունը նրանում է, թե ինչքանով է այս մրցաշարը կարևոր մեզ համար և մեր երկրպագուների համար: Շատ լավ կլիներ, եթե հաղթեինք, բայց առջևում երկար ճանապարհ է: Մեզ համար հեշտ չէ. առաջին մրցակիցն «Էվերթոնն» էր, հիմա՝ «Վեսթ Բրոմվիչը»: Ստիպված ենք մեծ արգելքներ հաղթահարել»,- Կլոպին է մեջբերում Liverpool Echo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը