
Ինչու է հարկավոր թուրինջ օգտագործել

Թուրինջն օգտակար հատկություններ ունի, ինչի արդյունքում խորհուրդ է տրվում ներառել ամենօրյա սննդակարգում։ Fithacker.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր օգտագործել այս ցիտրուսային միրգը։
• Թուրինջը լավացնում է նյութափոխանակությունը և արագացնում այն։
• Թուրինջն օգնում է իջեցնել զարկերակային ճնշումը։
• Թուրինջը կարգավորում է լյարդի աշխատանքը։
• Թուրինջը լուծում է աղերը։
• Թուրինջն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
• Թուրինջը նպաստում է երիտասարդացմանը։
Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել առողջության հետ կապված մի շարք խնդիրների դեպքում՝ աղեստամոքսային տրակտի խնդիրներ, բարձր զարկերակային ճնշում, և այլն։
Որպեսզի այն ավելի լավ յուրացվի, խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց առաջ։
100 գրամ թուրինջը 35 կալորիա է պարունակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը