«Ռեալը» պատրաստ է Քեյնի համար նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ամռանը կարող է դառնալ «Ռեալի» ֆուտբոլիստ:
2018թ. ամռանը Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձավողին:
Ըստ The Times-ի տեղեկության՝ «Արքայական ակումբը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 200 մլն ֆունտ, որը կազմում է ավելի քան 226 մլն եվրո: Այսպիսով, կխփի նոր տրանսֆերային ռեկորդ, որը սահմանել էր ՊՍԺ-ն՝ Նեյմարի տեղափոխության ժամանակ:
Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է ևս 4.5 տարվա համար: Ըստ դրա՝ անգլիացին ստանում է շաբաթական մի փոքր ավելի 100 հազար ֆունտից: «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին մտադիր է երկարաձգել Քեյնի համաձայնագիրը՝ բարելավված պայմաններով, բայց կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները:
Բացի այդ, Լևին մտադիր է ստորագրել նոր պայմանագիր իր թիմի ևս մեկ ներկայացուցչի հետ, ումով հետաքրքրվում է «Ռեալը»՝ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյով: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը