Բաժիններ՝

Ford-ը պլանավորում է 11 մլրդ դոլար ներդնել էլեկտրամոբիլների արտադրության գործում

Միացյալ Նահանգների Ford ավտոարտադրողը պլանավորում է մինչեւ 2022 թվականն էլեկտրամոբիլների արտադրության բնագավառում ներդրումներն ավելացնել մինչեւ 11 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության վարչության նախագահ Բիլ Ֆորդին:

«Ներդրումային ցուցանիշն զգալիորեն բարձր է, քան ավելի վաղ հայտարարված՝ մինչեւ 2020 թվականը 4,5 միլիարդ դոլարը»,- հայտնել են Ford-ի ղեկավարները:

Այսպիսով, ընկերությունը պլանավորում էհիբրիդների եւ էլեկտրամոբիլների մոդելային շարքն ընդլայնել մինչեւ 40 անուն, դրանցից 16-ը կլինեն էլեկտրամոբիլներ: Ինչպես նշել է հրատարակությունը, 2016 թվականին նախագծման, հետազոտությունների եւ մշակումների ծախսերը կազմել են 7,3 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին՝ 6,7 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս