Կարևոր. 10 նշան, որ օրգանիզմում էստրոգենի մակարդակը բարձր է
Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էստրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները.
- անոմալ դաշտան
- սեռական ցածր ցանկություն
- հոգնածություն
- դժվար դաշտան՝ զգացմունքայնություն, տրամադրության անկումներ, գլխացավեր
- մազաթափություն
- քաշի ավելացում, հատկապես՝ ազդրերի և որովայնի հատվածում
- գիտակցության ցրվածություն
- խնդիրներ քնի հետ
- վահանաձև գեղձի թերֆունկցիա
- վատ նյութափոխանակություն։
Ինչ է հարկավոր անել՝ օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար
Առաջին քայլ։ Ազատվեք կսենոէստրոգեններից։ Մարդու օրգանիզմը ենթարկվում է մի խումբ քիմիական նյութերի ազդեցությանը։ Դրանցից մեկը «կսենոէստրոգենն է»։ Հարկավոր է խուսափել հետևյալ իրերի օգտագործումից.
- սննդի համար նախատեսված պլաստիկ կոնտեյներներ
- կոսմետիկ պարագաներ
- ոչ օրգանական կաթնամթերք
- հակաբեղմնավորիչներ և այլն։
Երկրորդ քայլ։ Հարկավոր է օրգանիզմից դուրս բերել էստրոգենի ավելորդ քանակը և կանխարգելել դրա կրկնակի մուտքն արյուն քրոնիկական փորկապության դեպքում։
- Օրվա ընթացքում 2-3 լիտր ջուր խմեք։
- Ավելի շատ օգտագործեք սնունդ, որը հարուստ է բջջանյութով։
- Օգտագործեք պրոբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ։
Երրորդ քայլ։ Լավացրեք լյարդի վիճակը։ Էստրոգենը դուրս է բերվում լյարդի օգնությամբ։ Լյարդը, սակայն, չի կարողանա արդյունավետորեն իրականացնել իր գործառույթները, եթե օրգանիզմին չեն բավարարում սննդարար նյութերը, կամ, եթե այն գերծանրաբեռնված է քիմիական նյութերով։ Լյարդի աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է.
- Շատ ջուր խմել։
- Հնարավորինս նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։
- Խուսափել չափից շատ ուտելուց։
- Սննդակարգ ներառել մթերք, որոնք լավացնում են լյարդի աշխատանքը, այդ թվում՝ կաղամբ, բազուկ, սխտոր, ձու, բանջարեղեն, բրոկոլի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը