«Այնքան անհեթեթ է, որ մեկնաբանության կարիք էլ չկա». Կարեն Կարապետյանի խոսնակ
«Կոնկրետ լրատվամիջոցի կողմից տարածած հերթական «տեղեկությունը» իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի ու այնքան անհեթեթ է, որ մեկնաբանության կարիք էլ չկա»:
Այս մասին 168.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը՝ մեկնաբանելով «Ժամանակ» թերթի այսօրվա հրապարակումը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը «ճըվճվ Արոյի» որդիների կնքահայրն է: