
Կարեն Կարապետյանը «Ճվճվ Արոյի» որդիների կնքահայրն է․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս կալանավորված «Ճվճվ Արոյի» որդիներ Սարգիս և Սերժ Վարդանյանները և վարչապետ Կարեն Կարապետյանը կապված են խաչով ու եկեղեցով: Վարչապետ Կարապետյանը Վարդանյան եղբայրների կնքահայրն է:
Կնքահայրերը եկեղեցում պարտավորվում են զբաղվել իրենց սանիկների հոգևոր դաստիարակությամբ, և արդյունքներից դատելով՝ նա այս հարցում ևս թերացել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։