Արցախում բնակիչներ են թունավորվել
Հունվարի 12-ին ժամը 02:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Գալստյան փողոցի N տան բնակիչ` 1977թ. ծնված Ա.Հ-ն և նրա որդին` 1999թ. ծնված Ռ. Հ-ն, թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից և գազօջախից արտանետված շմոլ գազից:
* * *
Հունվարի 12-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են նույն տան բնակիչեր` 1989թ . ծնված Մ. Է-ն, 1985թ . ծնված Վ. Է-ն, անչափահասներ` 2009թ. ծնված Ա. Է-ն, 2013թ. ծնված Տ.Է-ն և նշված բնակարանում հյուրընկալված 2006թ. ծնված Լ. Գ-ն, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություններ: