Բաժիններ՝

Երկրպագուներն ու հովանավորները գումար են հավաքել՝ անբուժելի հիվանդ ֆուտբոլիստի արձանը տեղադրելու համար

Նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենի մոտ 2013 թվականի հայտնաբերվել էր կենտրոնական նյարդային համակարգի լուրջ հիվանդություն, որը հանգեցնում է հիշողության կարճատև կորուստների, ինչպես նաև՝ պարալիչի:

Ռիկսենի առաջին և վերջին ակումբը ՝«Ֆորտունա Սիտարդը», ի աջակցություն ֆուտբոլիստի՝ ակումբի մարզադաշտի մոտ կանգնեցրել է ֆուտբոլիստի արձանը: Հետաքրքիր է, որ արձանի համար գումար են հավաքել թե՛ ակումբի հովանավորները, թե՛ երկրպագուները:

Արձանի բացմանը ֆուտբոլիստի կողքին էին իր ընկերները՝ հայտնի ֆուտբոլիստներ Մարկ վան Բոմելը և Քևին Հոֆլանդը: Մարկ Վան Բոմելը չի կարողացել զսպել արցունքները՝ տեսնելով արձանը: Նշենք նաև, որ դեռևս 2016 թվականին Ռիկսենին իրենց աջակցությունն էին ցուցաբերել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, Դանի Ալվեսը և այլք:

«Նման աջակցությունն ինձ ուժ է տալիս: Շնորհակալ եմ նրանց: Նրանց հետ ես ինձ արքա էի զգում»,- նշել է հոլանդացի ֆուտբոլիստը:

Աստղային ֆուտբոլիստները ստորագրել են շապիկի վրա, որը շատ թանկ գնով վաճառվել է, իսկ գումարը փոխանցվել է Motor Neuron Disease Scotland-ի հաշվին: Գումարն ուղղվել է Ռիկսենի բուժմանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս