Բաժիններ՝

Ֆիլ Նևիլը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Նոր մարտահրավեր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանի կարիերայում: Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Նևիլը կարող է փոխարինել Մարկ Սեմթսոնին, ով հեռացվել է ռասիզմի մեջ մեղադրվելու պատճառով:

Նևիլի հիմնական մրցակիցը կարող է դառնալ Մո Մարլին, ով այսօր ղեկավարում է անգլուհիներին՝ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի իրավունքով:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Ֆիլն ինքը հուսով է, որ կստանա այդ աշխատանքը:

Նևիլը չունի գլխավոր մարզչի աշխատանքի փորձ: Ավելի վաղ նա մտնում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի կազմի մեջ, ինչպես նաև «Վալենսիայում» հանդիսանում էր եղբոր՝ Գարիի օգնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս