Բաժիններ՝

Ռայան Գիգզը հարցազրույց է անցել Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, կստանա այդ աշխատանքը:

Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան ուզում է մոտ ժամանակները կողմնորոշվել հավաքականի գլխավոր մարզչի անվան հարցում: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այդ տեղի գլխավոր հավակնորդը դարձել է Ռայան Գիգզը, ով արդեն հարցազրույց է անցել տվյալ պաշտոնի համար: Պայմանագրի ստորագրման դեպքում Գիգզը տարեկան կստանա 340 հազար եվրո:

Պաշտոնի մյուս հավակնորդն է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Քրեյգ Բելամին: 2017թ. նոյեմբերին Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Քրիս Քոուլմենը, ով չհանեց թիմն ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Ռայան Գիգզը չունի աշխատանք 2016 թվականի ամառվանից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031