«Սկզբում Կուրտուան «Չելսիի» հետ նոր պայմանագիր կստորագրի, հետո՝ ես». Էդեն Ազար
Առաջատարները չեն պատրաստվում հեռանալ Լոնդոնից: Ազարն ուղիղ պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել «կապույտների» հետ:
«Այո: Կարծում եմ՝ սկզբում նոր պայմանագիր կստորագրի Տիբո Կուրտուան, իսկ հետո՝ ես»,- Ազարին է մեջբերում Mirror-ը:
Բելգիացին այս շաբաթ ներկա է գտնվել NBA-ի առաջնության «Ֆիլադելֆիա» – «Բոստոն» խաղին և «Չելսիից» չհեռանալու մասին երկրպագուի խնդրանքին պատասխանել է. «Երբեք»: Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է 2020 թվականին:
Բելգիացին «կապույտների» կազմում հանդես է գալիս 2012 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը