Բաժիններ՝

«Ամեն ինչ հնարավոր է». Անտոնիո Կոնտեն՝ ամռանը «Չելսիից» հեռանալու մասին

Իտալացին չի հերքել մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին շշուկները:

Լրագրողները Կոնտեին խնդրել են մեկնաբանել «Չելսիից» իր հնարավոր հեռանալու մասին լուրերը:

«Ես ըստ պայմանագրի՝ դեռ մեկ տարի ունեմ: Բայց, ինչպես դուք շատ լավ գիտեք, ամեն ինչ հնարավոր է: Ինչ-որ պահի դուք մնում եք, իսկ հաջորդ պահին այդ տեղում ձեզ այլ մարդ է փոխարինում:

Կերկարաձգե՞մ արդյոք պայմանագիրը: Ակումբը պետք է որոշում ընդունի: Այս ակումբի մարզիչների համար այսպիսի իրավիճակը նորմալ է, նույնիսկ, եթե դու նախորդ մրցաշրջանում հաղթել ես առաջնությունը և հասել ես Գավաթի եզրափակիչ:

Մարզիչներին շատ դժվար է մնալ մեկ ակումբում երկար տարիներ, հատկապես՝ Անգլիայում: Այստեղ հաճույքով հեռացնում են մարզիչներին: Դա նորմալ է, որ մամուլը խոսում է «Չելսիի» մասին»,- Կոնտեին է մեջբերում Sky Sports-ը: Կոնտեն գլխավորեց «Չեսլին» 2016թ. ամռանը և թիմի հետ միանգամից հաղթեց Անգլիայի առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031