Գիտնականները պարզել են, թե որքան հաճախ է առաջին սիգարետը կախվածություն առաջացնում

Գիտնականները պարզել են, թե որքան հաճախ է առաջին սիգարետը կախվածություն առաջացնում

Մարդկանց մոտավորապես 60-70 տոկոսը, առաջին անգամ սիգարետ ծխելով, դառնում են մոլի ծխողներ եւ սկսում են ծխախոտն օգտագործել ամեն օր: Այդ մասին բրիտանացի գիտնականները գրել են Nicotine & Tobacco Research հանդեսում հրապարակված հոդվածում։

«Թմրանյութերի հետ կապված առաջին փորձերից անցումը դրանց մշտական, ամենօրյա օգտագործման ամենակարեւոր փուլանիշերից մեկն է կախվածության զարգացման մեջ, քանի որ դա ցույց է տալիս, որ հաճույքը վերածվում է ֆիզիկական անհրաժեշտության:

Այն, որ այդքան շատ մարդիկ են կախվածություն ձեռք բերում միայն մեկ սիգարետ ծխելով, խոսում Է այն մասին, որ մեզ հարկավոր է ջանքերը կենտրոնացնել ծխախոտի առաջին օգտագործումը կանխելու վրա»,-հայտարարել է Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Մարիա թագուհու համալսարանի աշխատակից Փիթեր Հայեքը: Ներկայում գիտնականների շրջանում չկան ընդհանուր ճանաչում գտած պատկերացումներ նիկոտինային կախվածության բնույթի մասին. բժիշկների մի մասն այն կարծիքին է, որ այն ունի բացառապես հագեբանական արմատներ, իսկ նրանց ընդդիմախոսները խոսում են դրա ֆիլիոլոգիական արմատների մասին:

Վերջին տարիներին իրադրությունն էլ ավելի է բարդացել էլեկտրոնային սիգարետների հայտնվելուց հետո, որոնց ազդեցությունը ծխողների թվի վրա հետազոտողները դեռ միանշանակ գնահատել չեն կարող: Հայեքը եւ նրա թիմը փորձել են պատասխան տալ դյուրին եւ դրա հետ մեկտեղ քիչ ուսումնասիրված հարցին՝ որքան հաճախ է միայն մեկ սիգարետի օգտագործումն այս կամ այն մարդուն վերածում մոլի ծխողի:

Դրա համար գիտնականները վերլուծել են ութ խոշոր սոցիալական հարցումների տվյալները, որոնք անպայմանորեն կապված չեն եղել ծխելու հետ, հարցումներ, որոնց մասնակցել են 200 հազարից փոքր-ինչ ավելի մարդիկ, որոնց մի մասը ծխել է մշտապես կամ էպիզոդիկ կերպով: Այդ բոլոր հարցումները նույն խմբի մարդկանց շրջանում անցկացվել են մի քանի անգամ, ինչը բրիտանացի գիտնականներին թույլ է տվել հաշվել այն մարդկանց թիվը, որոնք ծխողներ են դարձել ոչ վաղ անցյալում մեկ սիգարետ ծխելուց հետո, եւ գնահատել են այն, թե որքան հաճախ է դա տեղի ունենում:

Նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ դրա հավանականությունը չափազանց մեծ է. այն մարդկանց 60-ից մինչեւ 70 տոկոսը, որոնք երբեւիցե ծխախոտ են փորձել՝ հետագա մի քանի տարվա ընթացքում մոլի ծխողներ են դարձել այն բանից հետո, երբ նրանք առաջին անգամ սիգարետ են ծխել: Ինչպես նշում են հետազոտողները, այդ ցուցանիշը համեմատելի է ամենահզոր թմրանյութերի հետ, ինչպիսիք են, օրինակ, կոկաինը կամ հերոինը: Այդ պատճառով գիտնականներն առողջապահական մարմինների պաշտոնյաներին ու աշխատակիցներին խորհուրդ են տալիս իրենց ջանքերը կենտրոնացնել ոչ թե ծխախոտից հրաժարվելու, այլ դրա առաջին օգտագործումը կանխելու վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։