ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինային հանձնել տասնյակ ռազմանավերն ու ինքնաթիռները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ղրիմից Ուկրաինա վերադարձնել վերջինիս ռազմական տեխնիկան, չնայած այն անմխիթար վիճակում է: ՌԴ նախագահը նաև դեմ չէ, որպեսզի ուկրաինացի զինծառայողները ներկա լինեն Ղրիմում զինամթերքի ոչնչացմանը:
«Մենք պատրաստ ենք առաջարկել այդ գործընթացը. պատրաստ ենք Ուկրաինային հանձնել ռազմանավերը, որոնք Ղրիմում դեռևս առկա են, պատրաստ ենք հանձնել ավիացիոն տեխնիկան, զրահապատ տրանսպորտային միջոցները»,- այդ մասին Պուտինն ասել է ռուսական տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Նա նկատել է, որ այդ տեխնիկան գտնվում է անմխիթար վիճակում, սակայն ճշգրտել է, որ խոսքը գնում է տասնյակ նավերի, տասնյակ մարտական ինքնաթիռների մասին: