
Instagram սոցկայքի միջոցով Կոտայքում բնակվող 16-ամյա աղջկանից պահանջել են ինքնասպան լինել. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի է դիմել Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ն:
Shamshyan.com-ի տվյալներով` նա ոստիկաններին հայտնել է, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային պարբերաբար սպառնալիքներով նամակներ են եկել:
Մոր խոսքերով` վերջում պահանջել են խաղացողին, տվյալ դեպքում՝ երեխային, ինքնասպան լինել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ նամակ գրող անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները` սկզբնաղյուր կայքում։