Բաժիններ՝

Ինչպես է կերակուրն ազդում տրամադրության վրա

Կերակուրը տարբեր կերպ է ազում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրա: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները Բինգեմթոնի համալսարանից, նրանց աշխատությունը հրապարակել է MedicalXpress-ը:

Հետազոտության ընթացքում տարբեր երկրներից մարդիկ լրացրել են առցանց հարցաթերթը, որտեղ նկարագրել են ուտելու իրենց սովորությունները, գործածվող մթերքները եւ հոգեբանական վիճակը:

Վերլուծելով արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ 18-29 տարեկան մարդկանց տրամադրության վրա զգալի ազդեցություն է գործում մսի գործածումը. դրա կանոնավոր գործածումը հանգեցնում է ուղեղում քիմիական նյութերի (առաջին հերթին սերոտոնինի եւ դոֆամինի) կուտակման, որոնք առաջացնում են բավարարվածության զգացում եւ լավացնում են տրամադրությունը: Այն երիտասարդները, ովքեր միս են կերել շաբաթական երեք անգամից պակաս եւ ըստ որում չեն զբաղվել սպորտով, ավելի են հակված դեպի հոգեկան խանգարումները:

30 տարեկանից բարձր մարդիկ, իրենց հերթին, ավելի զգայուն են այն կերակուրներից եւ մթերքներից խուսափելու նկատմամբ, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ (կարմիր գինի, կանաչ թեյ, լոբի, արտիճուկ): Մի կողմից՝ նման սնունդը չեզոքացնում է ազատ ռադիկալների (օքսիդիչների) գործողությունը. տարիքի հետ դրանց քանակությունն աճում է, ինչը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների: Մյուս կողմից՝ այդ մթերքները բարձրացնում են սթրեսի հավանականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս