2 բաղադրիչ, որոնք կօգնեն լավացնել արյան շրջանառությունը, ազատվել հոգնածությունից ու ցելյուլիտից
Արյան վատ շրջանառությունը բավական հաճախ հանդիպող երևույթ է, հատկապես, երբ խոսքը 45-ից բարձր տարիքի կանանց մասին է։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ չհավասարակշռված սննդակարգը, որի դեպքում օգտագործվում է մեծ քանակով քաղցր մթերք, ինչպես նաև նստակյաց կենսակերպը նպաստում են այս խնդիրների առաջացմանը։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ դրանում մեծացնելով բանջարեղենի, մրգերի, ընդեղենի, սերմերի քանակը։ Կարող եք փորձել նաև այս բնական միջոցները, որոնք կօգնեն լավացնել ինքնազգացողությունը, ազատվել հոգնածության զգացումից, գլխացավերից, լավացնել մաշկի որակն ու նվազեցնել ցելյուլիտը։
Առաջին բաղադրատոմս։ Այս միջոցի հիմնական բաղադրիչներն են սուրճն ու կոկոսի յուղը։ Դրանց համադրության արդյունքում ստացվում է բավական արդյունավետ միջոց, որը փափկեցնում ու խոնավեցնում է մաշկը։ Իսկ մերսումն ակտիվացնում է արյան շրջանառությունը։
Բաղադրիչներ
- 4 ճաշի գդալ աղացած սուրճ
- 2 ճաշի գդալ շաքար
- 1 ճաշի գդալ կոկոսի յուղ։
Բոլոր բաղադրիչները խառնեք, շրջանաձև շարժումներով քսեք մաքուր, խոնավ մաշկին։ Լվացեք տաք ջրով։
Երկրորդ բաղադրատոմս. հարկավոր է
- 2 ճաշի գդալ աղացած սուրճ
- 2 ճաշի գդալ ծովի աղ
- 1 ճաշի գդալ շաքար։
- 1 ճաշի գդալ նշի կամ կոկոսի յուղ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք սուրճը, շաքարն ու աղը։ Ավելացրեք նշի ու ձիթապտղի յուղերը, լավ խառնեք։ Լվացեք տաք ջրով։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում երկու անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը