
Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին:
«Մունդիալ-2018»-ի վիճակահանությունը կվարի ռուս դերասան և հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը: Արարողությունը կկայանա Կրեմլի պետական դահլիճում (Երևանի ժամանակով 19:00-ին): Իսկ ահա բուն վիճակահանությունը կանցկացնեն անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը և ռուս լրագրող Մարիա Կոմանդնայան:
Վիճակահանությանն իր մասնակցությունը կբերի նաև Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում: