Բաժիններ՝

Ճանճերն անհամեմատ ավելի շատ մանրէներ են տարածում, քան մինչ այժմ կարծում էին

Ամերիկացի միջատաբանները բացահայտել են, որ սենյակային եւ մսի ճանճերը շատ ավելի մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ տարածողներ են, քան նախկինում կարծում էին: Դրանք կարող են տարածել 600-ից ավելի տեսակի մանրէներ, ինչի մասին է վկայում ԴՆԹ-ի անալիզը, տեղեկացնում է BBC-ին:

Այդ մանրէներից շատերը մարդու հիվանդությունների հարուցիչներ են, ներառյալ թոքաբորբը, աղիքային վարակները եւ արյան վարակումը:

Ինչպես ցույց են տալիս գիտափորձերը, ճանճերը տեղափոխում եւ տարածում են մանրէներ, որոնք ապրում են դրանց թաթիկներին եւ թեւերին: Բառացիորեն յուրաքանչյուր քայլը, որ անում է ճանճը, հանգեցնում է կենդանի մանրէների տարածման:

«Մարդիկ նախկինում էլ կռահում էին, որ ճանճերն ախտածին մանրէների տարածիչներ են, բայց ոչ ոք չէր պատկերացնում այդ երեւույթի մասշտաբները»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Դոնալդ Բրայանթը Փենսիլվանիայի նահանգի համալսարանից:

Սենյակային ճանճը, որն ապրում է ամբողջ աշխարհում, 351 մանրէների տարածիչ է: Այդ միկրոօրգանիզմների մեծ մասը երկու տեսակի ճանճերի կողմից էլ տարածվում է: Հետազոտողները, որոնք ստացված տվյալները հրապարակել են Scientific Reports հանդեսում, նշում են, որ առողջապահության ծառայությունները, հնարավոր է, թերագնահատում են ճանճերի դերը վարակիչ հիվանդությունների տարածման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս