ԿԲ-ն գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի կանոններում կատարված փոփոխությունները

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում նոյեմբերի 24-ի կայացած խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցների` ֆոնդերի կառավարիչների միջև բաշխման» կարգում, «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում, «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում, գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հաշվառվել է «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Մալաթիա» մասնաճյուղը, «ԶԻՄ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվել: Ուժը կորցրած է ճանաչվել «Կրպակ» ՍՊԸ-ի փոխանակման կետի թիվ 5 մասնաճյուղին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/5 լիցենզիան:

Տեսանյութեր

Լրահոս