
«Միլանը» և «Յուվենթուսը» կպայքարեն «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի համար

«Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան հետաքրքրել է Իտալիայի առաջնության գրանդներին:
Գերմանցի կիսապաշտպանի պայմանագիրը «Շալկեի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և Լեոնը, ըստ ամեայնի, չի ցանկանում երկաձգել համաձայնագիրը:
Այսպիսով, արդեն հունվարին ֆուտբոլիստն իրավունք կունենա բանակցություններ վարել այլ ակումբի հետ՝ կապված հետագա համագործակցության հետ:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Գորեցկայի նկատմամբ երկու հավակնորդներն են Իտալիայի առաջնության գրանդները՝ «Միլանը» և «Յուվենթուսը»: Ըստ պարբերականի տեղեկության՝ «ռոսոներները» «Շալկեին» կառաջարկեն 10 մլն եվրո, որպեսզի ստորագրեն ֆուտբոլիստին արդեն ձմռանը: Այդպիսով, «Միլանը» կարող է առաջ անցնել «Յուվենթուսից», քանի որ «Ծեր սենյորան» պլանավորում է հաջորդ ամռանը Լեոնին ստանալ անվճար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը