![](/banners/BeFunky-design.jpg)
Նորեկներին գնելու համար «Բարսելոնան» կբաժանվի իր 3 ֆուտբոլիստներից
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/turan_640x420.jpg)
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Արդա Թուրանին, Դենիս Սուարեսի և Ռաֆինյա Ալկանտարային:
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել միանգամից 3 կիսապաշտպանների՝ նպատակ ունենալով ստացված գումարներով ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինիոյին և «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտին:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայում» որոշում են կայացրել վաճառել բրազիլացի Ալկանտարային, իսպանացի Դենիս Սուարեսին և թուրք Արդա Թուրանին:
Նշվում է, որ ոչ մի ֆուբտոլիստի հաշվով դեռ աջաջարկ չի ստացվել: Շշուկներն այն մասին, որ Թուրանը կհեռանա «Բարսելոնայից», հայտնվել են արեդն վաղուց և հաղորդվում է, որ ֆուտբոլիստը հետաքրքիր է թուրքական «Գալաթասարային»:
Ռաֆինյան ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ վնասվածքից հետո, և դրա համար պատրաստ է հեռանալ թիմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը