
2018թ. ամռանը «Ռեալը» պատրաստվում է թոփ-ֆուտբոլիստների վրա ծախսել 200 մլն եվրո

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է հաջորդ տարվա ամռանը ծախսել խոշոր գումար 1-2 ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:
Ըստ Marca-ի տեղեկության՝ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել թոփ-ֆուտբոլիստներ, որոնք ընդունակ են միանգամից լրջորեն ուժեղացնել մադրիդյան ակումբը:
Վերջերս հաղորդվել էր «Ռեալի» կողմից Նեյմարի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն այդ տրանսֆերը քիչ հավանական է՝ հաշվի առնելով և՛ ֆինանսական պատճառները, և՛ այն, որ ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի ցանկանում վաճառել բրազիլացուն:
Բացի այդ, «Ռեալը» կաշխատի ստորագրել երիտասարդ ֆուտբոլիստների, այնպիսիններին, ինչպիսին է Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ում պամանագիրը բասկյան ակումբի հետ լրանում է 2018թ. հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը