Բաժիններ՝

Գիտնականներն Ինդոնեզիայում օրանգուտանի նոր տեսակ են հայտնաբերել

Ինդոնեզիայում գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է օրանգուտանի նոր՝ երրորդ տեսակն՝ ի լրումն մինչ այժմ հայտնի կալիմանտանական եւ սումատրական օրանգուտանների: Այս մասին հայտնել է Ցյուրիխի համալսարանը, որի մասնագետները մասնակցում են հետազոտություններին:

Նոր տեսակին տվել են Թափանուլի (Tapanuli) անունն՝ ըստ Սումատրա կղզու օկրուգի անվանման, որտեղ դրա ներկայացուցիչներն ապրում են շուրջ 800 առանձնյակ քանակով:

Ինչպես իր կայքում նշում է Ցյուրիխի համալսարանը, շվեյցարացի գիտնականների ուսումնասիրման օբյեկտ է դարձել այդ խմբի օրանգուտանի կմախքը, որին 2013 թվականին սպանել են Սումատրայում: Պարզվել է, որ այդ պրիմատի գանգը եւ ատամներն ունեն օրանգուտանի մյուս երկու տեսակներից տարբերվող կառուցվածք: Համակարգչային մոդելավորում օգտագործելով՝ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Թափանուլիի պոպուլյացիան Սումատրայում մյուս պոպուլյացիաներից մեկուսացված է եղել առնվազն 10-20 հազար տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս