Արյան բարձր ճնշո՞ւմ. կարդացեք սա
Արյան ճնշումը հնարավոր է կարգավորել այս ըմպելիքի միջոցով, որը պատրաստվում է համեղ և առողջ բաղադրիչներից։ Այն ձեզ էներգիա կհաղորդի և կօգնի իջեցնել արյան ճնշումը։ Դա չափազանց կարևոր է, քանի որ արյան բարձր ճնշումը կարող է առողջության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել, եթե թողնեք առանց վերահսկողության։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ nրանց, ովքեր արյան բարձր ճնշման խնդիր ունեն, մասնագետները խորհուրդ են տալիս շտկել սննդակարգը, նվազեցնել աղի, ալկոհոլի, կոֆեինի օգտագործումը, պարբերաբար մարզվել և վերահսկել քաշը։ Արյան ճնշման վրա դրական ազդեցություն է թողնում նաև վիտամին C-ով և կալիումով հարուստ մթերքը։ Վիտամին C-ն օգնում է չեզոքացնել ազատ ռադիկալները և հանգստացնում է արյունատար անոթները։ Այն նաև կանխարգելում է օրգանիզմում նատրիումի ավելորդ քանակը։
Բաղադրիչներ
• կես բաժակ յուղազրկված կաթ
• կես բաժակ ցածր յուղայնությամբ կեֆիր
• կես բաժակ կտրատած ելակ
• 1 բանան՝ շրջանաձև կտրատած
• 1 կիվի՝ մանր կտրատած
• 1 ճաշի գդալ մանրացրած կտավատի սերմեր։
Պատրաստման եղանակը։ Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում։ Ըմպելիքն օգտագործեք առավոտյան՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։
Այս միջոցը կարող է հրաշալի հավելում դառնալ բուժմանը, սակայն հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։ Հիշեք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը