Մթերք, որը կակտիվացնի վահանաձև գեղձի աշխատանքը, կարագացնի նյութափոխանակությունն ու քաշի նվազումը

Հիպոթիրեոզի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում հեղուկ է կուտակվում։ Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և բնորոշվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազմամբ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը նվազում է, ինչի հետևանքով առաջնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

  • մշտական հոգնածություն
  • դաշտանային ցիկլի խանգարումներ
  • չափազանց զգայունություն ցրտի նկատմամբ
  • նյութափոխանակության դանդաղում, ինչը հանգեցնում է ավելորդ քաշից ազատվելու դժվարությունների
  • ճարպի կուտակում ծնոտի, որովայնի, ոտքերի հատվածում
  • մաշկի և մազերի չորություն
  • խորը և խռպոտ ձայն
  • անքնություն, մշտական քնկոտություն
  • օստեոպարոզի սրացում
  • փորկապություն։

Հիպոթիրեոզով տառապող անձինք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին։ Ճիշտ սնունդը կօգնի ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը։

Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը հարուստ է բուսական ճարպերով, որոնք օգնում են երկու խնդիր լուծել՝ արագացնում են նյութափոխանակությունը, նպաստում ավելորդ քաշից ազատվելուն։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում երկու ճաշի գդալ կոկոսի յուղ օգտագործել։

Ջրիմուռներ։ Դեպքերի մեծամասնությունում հիպոթիրեոզը պայմանավորված է յոդի անբավարար քանակով։ Այդ պատճառով այս հանքանյութով հարուստ սնունդը կարող է օգնել այս հիվանդության դեպքում։ Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել ջրիմուռներ, որոնք հարուստ են յոդով։ Նախքան յոդը սննդակարգ ներառելը խորհրդակցեք բժշկի հետ. դրա ավելորդ քանակը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։

Կարդացեք նաև

Սխտոր։ Սխտորը հարուստ է մի խումբ սննդարար նյութերով, որոնք խթանում են նյութափոխանակությունը։

Կծու կարմիր պղպեղ։ Սա նյութափոխանակությունն ակտիվացնող բաղադրիչներից մեկն է։ Այն օգտակար է փորկապության դեմ պայքարում։

Իմբիր։ Այս համեմունքն օգնում է արագացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և պայքարել հեղուկի կուտակման դեմ։

Գետնանուշ և գետնանուշի յուղ։ Սրանք խորհուրդ են տրվում հիպոթիրեոզի դեպքում, քանի որ մեծ քանակով հանքանյութեր, հատկապես՝ յոդ են պարունակում։

Սամիթ։ Այս բանջարեղենը խթանում է նյութափոխանակությունը։

Ժենշեն։ Օգնում է ակտիվացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ավելի հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Քունջութ։ Վահանաձև գեղձը կալցիտոնին է արտադրում. հորմոն, որն օրգանիզմին թույլ է տալիս յուրացնել կալցիումը։ Դա է պատճառը, որ հիպրոթիրեոզով տառապող անձինք կարող են նաև այնպիսի խանգարումներ ունենալ, ինչպիսին է օստեոպարոզը։ Քունջութի ներառումը սննդակարգ օգնում է կանխարգելել այս խնդիրը, քանի որ այն մեծ քանակով կալցիում և մագնեզիում է պարունակում։

Ընկույզի տերևներով թեյ։ Այս թեյը մաքրում է արյունը, լավացնում նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում խմել շաբաթվա ընթացքում 2-3 բաժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս