Հաջորդ տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճը նախատեսվում է 0.4%` այս տարվա 0.6%-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ֆուտբոլի Հյաստանի առաջնության 10-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալել էր «Փյունիկ»-ին:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի:
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երկրի գլխավոր դատախազության դեմ հայց է ներկայացրել Սաբաիլի շրջանի դատարան:
Իսպանական Mundo Deportivo պարբերականը ներողություն է խնդրել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբից, քանի որ սխալվել է և Կարասկոյի մասին նյութում «Ղարաբաղն» անվանել է հայկական ակումբ:
«Հայկական ընտանիքը ռուսական ընտանիքին նման չէ։ Քաղաքականացված բան էլ չեմ տեսնում այստեղ, բայց կարող է՝ կա։ Իշխանության որոշ մարդիկ էլի պահում են իրենց այնպես, ինչպես ռամիկները՝ իրենց կանանց ծեծելով։ Նույն հայերն են, հո ուրիշ տեղից չե՞ն եկել»։
Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները:
Այսօր Մոսկվայում Հայ ազգի մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի վերջին հրաժեշտին ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Արամը հրաշալի երեխա էր, աշխատող, արարող, ամբողջ գյուղում հարգված ընտանիքից: Այս ցավալի լուրից հետո գյուղում բոլորը վշտի մեջ են: Նոր էլ տեղեկացանք, որ Արամի մարմինը Երևանից տեղափոխում են գյուղ»,- նշեց Ռինդի համայնքապետը:
Ռուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լինում, որ ԵՏՄ անդամ երկրները զենք են վաճառում նույն միության անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
ԱԺՄ կուսակցությունը ցավով տեղեկացնում է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993թթ.` Կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ, 1998-1999թթ. «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիր:
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղի տներից մեկից գողություն կատարելու մեջ:
Մյունխենում դանակով հարձակում գործած և հինգ մարդու վիրավորած տղամարդը ձերբակալվել է:
Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել Anonymus խմբի հաքերների կողմից. կայքի աշխատանքը կաթվածահար է եղել:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Ախալցիխեի շրջանի Նաոխրեբո գյուղի 26-րդ ընտրատեղամասում առճակատում է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների միջև: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Մեդիկո Գոգոլաձեն հայտարարել է, թե հանձնաժողովի ղեկավարը «Վրացական երազանք»-ի անդամ է, պահանջել է լքել ընտրատեղամասը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին:
«ՀՀ-ն համարվում է ԵՏՄ անդամ, և միաժամանակ՝ նոյեմբերի 24-ին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Ինչպես գիտենք՝ 2013թ. այդ հարցը սուր էր դրված, հիշում ենք, որ այդ ժամանակ ԵՄ-ի հետ պայմանագիր պետք է ստորագրվեր, բայց սեպտեմբերին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, ինչը բազում քննադատությունների առիթ տվեց։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ տնտեսական առումով վիճելի հարցերը հիմնականում լուծվել են»:
Իսրայելը հարված է հասցրել Կունեյտրա նահանգում գտնվող Սիրիայի բանակի օբյեկտներից մեկի ուղղությամբ:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում չգործող սրճարանի տարածքում հոկտեմբերի 19-ի երեկոյան երկու տղամարդ անսպասելի կրակ են բացել երեք երիտասարդների ուղղությամբ:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.35-ին, «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1994 թ. ծնված Արգիշտի Ս.-ն, Երևանի Լենինգրադյան և Սիսակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Ռազմիկ Աբգարյանին, որը տեղում մահացել է:
Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու:
Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզի Նիզամի գյուղում մթերային խանութից գողություն կատարողին։