Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Ֆիլ Ջոնսի հետ

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը կարող է շարունակել ելույթներն «Օլդ Թրաֆֆորդում»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ ֆուտբոլիստը և ակումբը ցանկանում են երկարաձգել գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2019թ. հունիսի 30-ին:

Նշվում է, որ Ջոնսի պայմանագրում կա պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու մասին կետ, բայց «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է 25-ամյա կենտրոնական պաշտպանին առաջարկել ավելի երկարաժամկետ պայմանագիր:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆիլ Ջոնսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031