Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. «Սիթիի» «տիեզերական» ցուցանիշները, Ռոնալդուի երգը և Դորտմունդի հսկայական խնդիրները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղային օրը շատ հագեցած էր իրադարձություններով:

Ներկայացնում ենք ձեզ խաղային առաջին օրվա ամենահետաքրքիր դրվագները, որոնք  կարող էիք բաց թողնել:

1. «Մանչեսթեր Սիթին» գոլ բաց թողեց 11-մետրանոցից

«Նապոլիի» ֆուտբոլիստները կարողացան հանել մանչեսթերյան ակումբի անեծքը: Բանը նրանումն է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում նշանակված վերջին հինգ 11-մետրանոց հարվածները հետ են մղվել մանչեսթերցիների դարպասապահների կողմից: Հարվածողների թվում հայտնի գոլահարներ են՝ Մեսսին, Իբրահիմովիչը, Նեյմարը, Ֆալկաոն և Ռաֆայելը:

Կարդացեք նաև

Այս խաղի առաջին խաղակեսում «Նապոլիին» ևս չհաջողվեց գոլ խփել 11-մետրանոցից, ինչը, սակայն, իրականացավ  երկրորդ խաղակեսում:

2. «Մանչեսթեր Սիթիի» անհավանական ցուցանիշները

Եվ կրկին  «Մանչեսթեր Սիթին», ով վերջին շրջանում հրաշալի տպավորություն է թողնում:

Արդեն 13-րդ րոպեին անգլիական թիմը հաղթում էր 2:0 հաշվով, բայց ներկայիս «Սիթիի» դեպքում դա քչերին զարմացրեց:

Առանձնացրել ենք մի քանի վիճակագրական տվյալներ, որ միջազգային մամուլը համարեց տիեզերական:

  • Ռահիմ Ստերլինգը դառնում է անկասելի: Նա գոլ է խփել այս մրցաշրջանի բոլոր տնային խաղերում: 11 խաղում Ստերլինգը հեղինակել է 8 գնդակ: Նախորդ մրցաշրջանում նրա արդյունքը 10 գոլ էր՝ 47 խաղում:
  • Քևին դե Բրույնեն վերջին 4 խաղերում աչքի է ընկել շատ արդյունավետ խաղով՝ 2 գոլ, 3 գոլային փոխանցում:
  • Գաբրիել Ժեսուսը գոլ+փոխանցում համակարգում ունի արդեն 21 միավոր:
  • «Մանչեսթեր Սիթին» հաղթում է 10 խաղ անընդմեջ

3. Բենզեման գերագնահատվա՞ծ է

«Տոտենհեմի» հետ խաղում Բենզեման կարող էր գոլ խփել նվազագույնը 2 անգամ:

Բենզեմայի՝ 2 հրաշալի պահերը կորցնելուց հետո հայտնի վերլուծաբան և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինկերը չի կարողացել զսպել զայրույթը՝ բացականչելով, որ Բենզեման գերագնահատված է: Երբ Լինկերին ասել են, որ պահեր իրականացնելը Բենզեմայի համար չէ, և նա տակտիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, Լինկերը հեգնել է, որ պահեր չիրացնելն այն հատկությունը չէ, որով հարձակվողը պետք է հպարտանա:

Marca պարբերականն արդեն հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում: Առայժմ ընթերցողների 81 տոկոսը կարծում է, որ Բենզեման գերագնահատված է:

4. «Լիվերպուլն» իրականացրեց ռեկորդային ջախջախում

Այս պահին Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները գլխավորում են իրենց խմբերը Չեմպիոնների լիգայում:

«Լիվերպուլը» դարձավ ռեկորդի հեղինակ՝ տանելով ամենախոշոր հաշվով հաղթանակն արտագնա խաղում:

5. Դորտմունդն ունի հսկայական խնդիրներ

Դորտմունդի «Բորուսիան» 1:1 խաղաց ԱՊՈԵԼ-ի հետ արտագնա խաղում և մաքսիմալ նվազեցրեց խմբից դուրս գալու իր հնարավորությունը: Դորտմունդցիները 3 խաղից հետո ունեն 1 միավոր, իսկ առջևում խաղերն են «Ռեալի» և «Տոտենհեմի» հետ:

6. Ռոնալդուն երգեց Չեմպիոնների լիգայի օրհներգը

Միջազգային մամուլը գրում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պատմության այն եզակի ֆուտբոլիստներից է, ով երգեց Չեմպիոնների լիգայի օրհներգը:

Սա առաջին դեպքը չէ, որ Ռոնալդուն երգում է Չեմպիոնների լիգայի օրհներգը:  Ըստ իսպանական մամուլի՝ այս քայլով Ռոնալդուն ցանկանում է ցույց տալ, թե որքան կարևոր մրցաշար է իր համար Չեմպիոնների լիգան:

Նշենք, որ չեմպիոնների լիգայի օրհներգը հիշելը բարդ է, քանի որ ամեն տողը գրված է մեկ լեզվով:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս