Հոգնե՞լ եք դեմքի կարմրությունից. կարդացեք սա

Fithacker.ru-ն գրում է, որ արյունատար անոթների վնասում կարող է առաջանալ ինչպես՝ դեմքին, այնպես էլ՝ մարմնի մյուս հատվածներում։ Զգայուն մաշկ ունեցող մարդկանց շրջանում խնդիրն առավել հաճախ է հանդիպում։ Արյունատար անոթները լայնանում են, ապա վնասվում։ Դրանք հայտնվում են մաշկի արտաքին շերտում, ինչի հետևանքով այն կարմրում է։

Ինչն է դեմքի արյունատար անոթների վնասման պատճառ դառնում

Ժառանգականություն։ Այս գործոնը մեծ ազդեցություն է ունենում։ Խնդիրը կարող եք ժառանգել ծնողներից, տատիկներից ու պապիկներից։

Էքստրեմալ եղանակային պայմաններ։ Շատ սառը կամ շոգ եղանակն ազդում են արյունատար համակարգի վրա, արյունատար անոթների վնասում առաջացնում։

Կարդացեք նաև

Ալկոհոլի օգտագործում։ Ալկոհոլի օգտագործումը տարբեր կերպ է անդրադառնում օրգանիզմի վրա։ Սպիրտի մեջ պարունակվող քիմիական նյութերն արյունատար անոթներում ռեակցիա են առաջացնում, դրանք բարձրացնում մաշկի արտաքին շերտ։ Սա դեմքի կարմրության պատճառ է դառնում։

Արևի ազդեցություն։ Երբ մաշկը ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը, ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են արյունատար անոթները, ինչի հետևանքով դեմքը կարմրում է։

Հղիություն և երեխայի ծնունդ։ Այս վիճակները կարող են վնասել արյունատար անոթներն ու դեմքի կարմրության պատճառ դառնալ զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով։

Տարիք։ Տարիքի հետ մաշկը վնասվում է։

Վատ սննդակարգ։ Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակով վիտամիններ ու հանքանյութեր, դա ազդում է օրգանիզմի վերականգնվելու կարողության վրա։

Օրգանիզմի որոշ գործառույթների հետևանքով։ Փսխումը կամ ուժեղ փռշտոցը կարող են ազդել արյունատար անոթների վրա։

Ինչպես ազատվել խնդրից

1. Ալոէ վերա։ Ալոէ վերան դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա, քանի որ հակաբորբոքային և խոնավեցնող հատկություններ ունի։ Այն օգնում է նաև դեմքի կարմրությունից ազատվելու գործում։

1 թեյի գդալ ալոէ վերայի գելը քսեք դեմքի վնասված հատվածին։ Թողեք 10-15 րոպե, լվացեք սառը ջրով։

Չորացրեք դեմքը։ Ալոէ վերայի գելը հարկավոր է դեմքին քսել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և քնելուց առաջ։

2. Կանաչ լոլիկ։ Լոլիկը սնուցում է մաշկը։ Դրա օգտագործման արդյունքում մաշկն ավելի առողջ է դառնում։

Կանաչ լոլիկը կտրատեք։ Կտորները դրեք դեմքին, թողեք 5-6 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կարող եք խոնավեցնող կրեմ օգտագործել, եթե մաշկը չոր է։ Կրկնեք նվազագույնը 10 օր։

3. Մաղադանոս։ Մաղադանոսը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք մաշկը պաշտպանում են ազատ ռադիկալներից։ Այն նաև մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը նպաստում է մաշկի երիտասարդացմանը։

Բաղադրիչներ

  • մաղադանոսի տերևներ
  • 100 մլ ջուր
  • 50 մլ կաթ։

Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք մաղադանոսի տերևները։ 5 րոպե եռացրեք դանդաղ կրակի վրա, փակեք։  Խառնեք կաթը։ Մաքուր սրբիչը թրջեք ստացված հեղուկով, 15-20 րոպեով դրեք դեմքին։ Դեմքը լվացեք սառը ջրով։

Այլ միջոցներ

  • Արևածաղկի յուղ։ Մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։
  • Մասուրի յուղ։ Օգտակար է մաշկային տարբեր հիվանդությունների դեպքում։
  • Վիտամին E-ի յուղ։ Սա մաշկին հնարավորություն է տալիս ավելի շատ խոնավություն կլանել։

Ինչպես կանխարգելել արյունատար անոթների վնասումը

  • Վիտամին C-ով հարուստ մթերք օգտագործեք։
  • Արևի տակ մնալու դեպքում պաշտպանիչ կրեմ օգտագործեք։
  • Նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը։
  • Թողեք ծխելը։
  • Հետևեք հավասարակշռված սննդակարգին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս