Արագ շախմատում ինձ հաջողվեց շփոթեցնել Հոու Յիֆանին. Լևոն Արոնյան
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի դեմ տոնած հաղթանակի մասին:
«Գավաթի խաղարկության երկրորդ փուլը միշտ էլ դժվար է լինում: Հոու Յիֆանը լավ էր նախապատրաստվել: Ակնհայտ էր, որ նա վերելք է ապրում: Սակայն արագ շախմատում ինձ հաջողվեց շփոթեցնել նրան: Բայց նա հրաշալի խաղաց»,-ասել է Արոնյանը:
Թբիլիսիում կայացավ աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի թայ-բրեյքը, որում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով առավելության հասավ Չինաստանը ներկայացնող աշխարհի ուժեղագույն կին շախմատիստուհի Հոու Յիֆանի նկատմամբ: 3-րդ շրջանում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Մատլակովը: