«Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հարցին, թե պատրա՞ստ եք ձեր տեղի զիջել, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»:
«Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան տոկոսը շատ լավն է։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»,- ասաց նա։
«Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների և շինարարության ոլորտի անկումը՝ համապատասխանաբար 9.4 և 8 տոկոսով: Կարճ ասած, սկսվել է հետընթացը։
Բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով:
2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել։
ՕՐՕ դաշինքին մաս կազմող կուսակցություններում անորոշ վիճակ է, դաշինքի անդամներն ակտիվանալու համար որևէ քաղաքական օրակարգ չունեն, չկա նաև այդ օրակարգը թելադրող առաջնորդը:
Կառավարությունը վաղվա նիստում որոշելու է 11 մլն դրամ հատկացնել ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված հրավառությունը կազմակերպելու համար:
նչպե՞ս Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով գազ ստանալ, օրինակ՝ Վրաստանի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: Այսինքն՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցել թուրքմենական գազի ներկրման համար։
Կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին։
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ աշխատավարձի յուրացման փաստը հաստատվել է: Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2016 թթ. ՊՈԱԿԻ տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է նույն աշխատակցի անունով դուրս գրված շուրջ 3000 լիտր բենզին՝ պատճառելով 1.188.850 դրամի նյութական վնաս:
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին։
Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության եւ այլ նման նպատակներով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր:
Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված։Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։
Սեպտեմբերի 17-ին ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 1994թ. ծնված Ս. Հ-ն, վարելով «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ 1991թ. Գ. Դ-ի վարած «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենային:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ մամուլում արված հայտարարությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ։
Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, և ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք:
Եթե Սարգսյանն արդյունավետ պետության բացը փորձում է լրացնել Սփյուռքի գործոնով, ապա դրա դիվիդենտները կարճաժամկետ են և անցողիկ, որովհետև Սփյուռքը Հայաստանի և աշխարհի հաղորդակցության կարևոր խողովակներից մեկն է, որն Արցախի խնդրում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե ներկայացնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և վստահություն ներշնչող ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող Հայաստանի տեսակետները
Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով:
Համերգի ընթացքում ներկայացվեց մի տեսաշար, որտեղ հակիրճ խոսվում էր «Ծագումով հայեր» հաղորդման շրջանակներում անդրադարձած մարդկանց: Տեսաշարի 4-րդ կամ 5-րդ հայը, Արթուր Ասատրյանն էր, նրան հաջորդում էր Արամ Առաջին կաթողիկոսը:
Հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր թիմի կազմում: Գավաթի խաղարկության հաջորդ փուլ դուրս եկան նաև «Մանչեսթեր Սիթի»-ին, «Չելսի»-ին, «Արսենալ»-ը: