Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա կատարած և 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նախօրեին դադարեցրել է հացադուլը:
ՀՀ անկախության հռչակման գործում մեծ է մայր Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայությունը ներդրումը:
Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիան` ՈՒԵՖԱ-ն, հաստատել է Ազգերի լիգայի ձևաչափը:
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Սեպտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից
«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն, ինչ եղել է մադրիդյան, կազանյան հանդիպումներում: Նա նորություն չի ասել, ասել է այն, ինչ միջազգային ասպարեզում եղել է առաջարկված տարբերակներից մեկը: Չեմ կարծում, որ պետք է մտահոգվենք»:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:
«Հուսով ենք, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է ոչ միայն Սիրիայի խնդիրը, այլև հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու համար կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»:
Ստամբուլում՝ դատարանի շենքում, կրակոցների արդյունքում առնվազն մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել:
«Կարծում եմ՝ ավտորիտար համակարգերում միշտ էլ վտանգ կա, վախն էլ մարդկային զգացողություն է: Կարծում եմ՝ Հրանտ Դինքի պարագան մի փոքր այլ էր, ես ինքս Հրանտ Դինքի շատ մտերիմ ընկերն եմ եղել, և ամբողջ այդ ընթացքն ինձ շատ լավ ծանոթ է մինչև իր սպանությունը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Աֆրիկայի պետությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու անգամ նշել է գոյություն չունեցող «Նամբիա» պետությունը
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված՝ նավթով հարուստ Քիրքուք քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Հավիջա շրջանի ազատագրման գործողության մեկնարկի մասին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը կոչ է արել տարածքների վերաբերյալ հայտարարություններից հեռու գնացող եզրակացություններ չանել: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Կարեն Միրզոյանը նշեց, որ հնչած գաղափարները նորություն չեն, նախկինում էլ է այս մասին խոսվել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարման թեմայով հայտարարությունը:
«Մեզ համար այսպիսի խնդիրներ են լինում, օրինակ, իմ կինը՝ տիկին Զեյնեֆը, երբ Թուրքիայում նախաձեռնեց «ներողություն ենք խնդրում» ակցիան, դրանից հետո իր հետ աշխատանքի պայմանագիրը խզեցին, և իր պարի խումբը ցրվեց: Նմանատիպ խնդիրների առաջ ենք ներկայումս կանգնում»,- նշեց Ու. Ուրազը:
Աշխարհահռչակ ռոք–աստղ Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել դիտել արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը։
Անկախացման տարիներին խնդիրները շատ ավելի սուր էին՝ պահպանել, գոյատևել: Խնդիր էր դրված առողջապահական համակարգն ինչ-որ կերպ պահպանել և զարգացնել: Այդ ժամանակ շատ հեշտ էր ոչնչանալը, քանի որ ոչ մեծ ֆինանսավորում կար, ոչ մատակարարում, ոչ օրենսդրական դաշտ: Հիմնական խնդիրը սա էր, սակայն մասնագետների շնորհիվ համակարգը կարողացավ պահպանել իր գոյությունը:
Կրակային փուլին ներգրավվել են Ադրբեջանի բանակի հրետանային, հրթիռային, ավիացիոն, հակաօդային պաշտպանության և այլ զորատեսակների ստորաբաժանումներ:
Նյու Յորքում երեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երեք օրենսդիրների։ Ձերբակալվել է նաեւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի նախագահը։
Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշեց նա:
Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Այդ մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին հարցին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց, որ ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 05:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այսօր տարածքներ հանձնելու մասին խոսք չկա: «ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի 72-րդ Ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,- հիշեցրեց Արա Բաբլոյանը:
Դուք լսեցիք նախագահի կտրուկ խոսքը աշխարհի առաջ։ Ստից բաներ մի՛ «պշկորեք»։ Էսօր լավ օր ա, իրար լավ բաներ ասեք։ Մայրերին ողջունեք, այ սրանց»,– ասաց Գրիգորյանը։
Մեքսիկայի Պուեբլա նահանգում ուժգին երկրաշարժի հետևանքով եկեղեցու փլվելու ժամանակ 11 մարդ մահացել է՝ այդ թվում 4-ը` երեխա:
«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»: