Ընդդիմությունից իշխանություն անցումը «Ծառուկյան» դաշինքի համար հե՞շտ կկատարվի

«Քաղաքականությունը «եթե»-ներով չի լինում: Այս պահին մենք չենք քննարկում դա, երբ կլինի կոնկրետ առաջարկ, կլինի քննարկում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` խոսելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին:

168.am-ի դիտարկմանը, որ փաստորեն «Ծառուկյան» դաշինքն այժմ ընդդիմություն է, Մելքումյանը արձագանքեց՝ «եթե իշխանություն չես, ընդդիմություն ես», քանի որ իրավական առումով այսօրվա Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ տարբերակ ընտրել:

Մեր հարցին` ընդդիմությունից անցումը իշխանություն հե՞շտ կկատարվի, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Էնպես չի եղել, որ ես ընդդիմությունից անցնեմ իշխանություն, դրա համար մշակված տեխնոլոգիաների չեմ տիրապետում: Բայց պետք է գնալ ազգային պետական շահերը սպասարկող ճանապարհով: Այս պահին նման հարց մեր օրկարգում չկա»:

Մեր հարցին, թե 2018-ին քիչ է մնացել, հանրավո՞ր է դաշինքը սեփական վարչապետի թեկնածու առաջադրի, Մելքումյանը պատասխաեց, որ այս պահին որևէ հարց չի քննարկվում. «Կգա պահը, պարզ կլինի»:

Անդրադառնալով «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը` Մ.Մելքումյանը նկատեց, որ ցանկացած օրինագիծ ենթակա է քննարկման, բայց հարցեր կան` քանի՞ մարդ է աշխատում ԵԱՏՄ երկրներում, անվտանգության համակարգի հետ կապված հարցեր կան.

«Երբ տեսնենք, որ կան համոզող հիմնավորումներ, կքննակենք: ԵԱՏՄ-ին կողմ ենք քվեարկել և մինչև չտեսնենք, թե ինչպես են կառավարվելու ռիսկերը, կարծում եմ, այդ հարցն այս պահին դեռևս արդիական չէ»:

Տեսանյութեր

Լրահոս