Chloe-ն տղամարդու վիթխարի տաք վերնաշապիկներ է առաջարկել
Ֆրանսիական Chloe մակնիշը ներկայացրել է աշնան-ձմռան սեզոնի նոր գովազդային արշավը: Այնտեղ մոդելները հագուստ են ցուցադրել մակնիշի նախկին կրեատիվ տնօրեն Կլեր Ուեյթ Քելլերի վերջին հավաքածուից: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը:
Սեզոնի գլխավոր նորույթը ցանցագծավոր վերարկուն է՝ կրծքի գրպաններով եւ թեզանիքներով, որը տղամարդու վիթխարի վերնաշապիկ Է հիշեցնում: Դիզայներներն առաջարկում են այն կրել կարդիգանի եւ մետաքսե շապիկի վրայից՝ կերպարը լրացնելով բարձրակրունկ կոշիկներով: Նաեւ հավաքածուում տեղ են գտել սվիտերներ, բոմպերներ, տոլստովկաներ եւ զգեստներ:
Chloe-ն ֆրանսիական բրենդ է, որը թողարկում է կանանց հագուստ, աքսեսուարներ եւ օծանելիք: Տարբեր ժամանակներում մակնիշի հետ համագործակցել են այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Կառլ Լագերֆելդը, Ստելլա Մակքարտնին, Ֆիբի Ֆիլոն եւ Պաուլո Անդերսոնը:
Մակնիշի ստեղծագործական տնօրեն Կլեր Ուեյթ Քելլերն իր պաշտոնից հեռացել է 2017 թվականի գարնանը: Նրա տեղն զբաղեցրել է Նատաշա Ռամսեյ Լեւին՝ դիզայներ Նիկոլա Ժեսկիերի երբեմնի աջ ձեռքը: Մինչ այդ նա ավագ դիզայներ էր Louis Vuitton-ում: Հագուստի իր առաջին հավաքածուն նա կցուցադրի Փարիզի Նորաձեւության շաբաթին, որը տեղի կունենա սեպտեմբերին: